Միջազգային 3 ընկերություն Հայաստանում կզարգացնի բիոտեխնոլոգիական ոլորտը 5 մարտի 2018 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու FMD K&L Europe ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական Sylex և Clinerion ընկերությունների հետ։ Մասնավորապես ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։ «Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար»,- նշել է FMD K&L Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։ «Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը»,- նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |