Տաթևիկ Հովհաննիսյանը համերգ կտա Մոսկվայում 5 մարտի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Մոսկվայում համերգով հանդես կգա հայտնի ամերիկահայ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Ծրագրում, որը նա կներկայացնի իր նյույորքյան թիմի հետ, կհնչեն մեծ կոմպոզիտորներ Գերշվինի, Ժոբիմի, Էլինգթոնի ջազային ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական մեղեդիները երգչուհու հեղինակային գործիքավորմամբ, հայտնում է essemusic.ru-ն: Համերգը տեղի կունենա Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը: Սա երգչուհու 2-րդ մեծ համերգն է Մոսկվայում վերջին 15 տարում: «Էլլան Երևանից» կամ «Խորհրդային Միության լեդի Ջազը»՝ այսպես էին անվանում Տաթևիկ Հովհաննիսյանին, որը հայտնվեց ջազի ասպարեզում 1980-ականների վերջում: Նրա հայտնվելը տպավորիչ էր ոչ միայն ԽՍՀՄ երաժիշտների և հանդիսատեսի համար: Շուտով նա յուրային դարձավ նաև ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, «ջազ երաժիշտ լինելն արդեն մարտահրավեր է»: Սակայն Տաթևիկը պատվով ընդունեց այդ մարտահրավերն ու ապացուցեց, որ այդ խնդիրն իրագործելի է: Տաթևիկ Հովհաննիսյանը հանդես է եկել համաշխարհային ջազի հսկաների՝ Մայլս Դևիսի, Ռեյ Չարլզի, Օսկար Փիթերսոնի, Բեթթի Քարթերի և Կարմեն Մաքրայի հետ: Ջազի ոլորտի քննադատությունը գերված է ջազային իմպրովիզացիաներին նրա զգայուն և նուրբ մոտեցմամբ: Տաթևիկ Հովհաննիսյանին հաջողվել է նաև վարպետորեն օգտագործել հայկական մեղեդիներն իր երգերում և ելույթներում: Listen To My Heart ալբոմում, որը նա ձայնագրել է Sony Classical-ում լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանի ղեկավարությամբ, Տաթևիկը կատարում է հայկական ժողովրդական մեղեդիների ջազային տարբերակները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |