15 մարտի 2008 - 14:36 AMT
Եվրամիությունը հավանություն է տվել Միջերկրածովյան Միության ստեղծմանը
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հավանություն է ստացել Միջերկրածովյան միության ստեղծումը ԵՄ-ի եւ դրա մեջ չընդգրկված Միջերկրական ծովի պետությունների միջեւ: Այդպիսով, Եվրամիությունը հերթական քայլն է կատարել իր քաղաքական եւ տնտեսական շահերի առաջխաղացման համար տարածաշրջաններում, որոնք անմիջապես սահմանակից են ԵՄ-ին: Միության պաշտոնական ստեղծումը կայանալու է հուլիսի 13-ին Փարիզում կայանալիք հանդիսավոր արարողությանը: Դրա մեջ կընդրկվեն ԵՄ 27 երկիր եւ 12 Միջերկրածովյան պետություն, այդ թվում Իսրայելն եւ Թուրքիան, հաղորդում է NewsRu-ն: