Տիգրան Համասյանը մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում 6 մարտի 2018 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր, ժամանակակից ջազի աստղ Տիգրան Համասյանը մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում: Նա կներկայացնի իր նոր For Gyumri ալբոմը: Մայիսի 3-ին կայանալիք համերգը նվիրվում է Համասյանի ծննդավայրին՝ Գյումրի քաղաքին, գրում է Jazzpeople.ru-ն: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը նվիրել է իր նոր ստեղծագործությունները մանկության հիշողություններին: Ըստ Տիգրանի, նոր ռելիզը An Ancient Observer ալբոմի շարունակությունն է, որը Համասյանը ներկայացրել էր Պետերբուրգում 2017-ի գարնանը: Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել Ակադեմիական կապելլայում: Ձայնագրված են երգեր, որոնք սեփական անձի և շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունք են, մանկության հիշողություններ, որոնք, ըստ դաշնակահարի, որոշում են կյանքի ուղին: . Համասյանը դաշնակահարների և կոմպոզիտորների բազում մրցույթների հաղթող է: For Gyumri ալբոմը թողարկվել է 2018-ի փետրվարի 16-ին: Կոմպոզիցիաներում վառ արտահայտված են կոմպոզիտորի նախասիրությունները՝ հայկական ժողովրդական երաժշտությունն ու ամերիկյան ջազը: Հունվարին Տիգրան Համասյանը ներկայացրեց Rays of Light կոմպոզիցիան, որը մեկ շաբաթում ավելի քան 11.000 դիտում հավաքեց YouTube-ում: Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում։ Մանկուց սիրել է երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել, իսկ յոթ տարեկանում ավելի է արտահայտվել սերը ջազի նկատմամբ։ 2006 թվականին նա աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթողն է ճանաչվել։ Համասյանը հաղթել է նաև ջազ դաշնակահարների Montreux (Շվեյցարիա) մրցույթում, առաջին մրցանակին է արժանացել ֆրանսիական Jazz a Juan Revelations մրցույթում, Մոնակոյի ջազային դաշնակահարներիմրցույթում: Սակայն, նա ճանաչում ստացավ ոչ միայն որպես դաշնակահար, այլ նաև որպես կոմպոզիտոր: 2013-ին Համասյանը հաղթող ճանաչվեց ժամանակակից կոմպոզիտորների Vilcek Prize մրցույթում: 2016-ին ճանաչվել է տարվա լավագույն գործիքավորող Echo Jazz Award-ում: Առաջին ալբոմը Տիգրան Համասյանը թողարկել է 2011-ին, այն անմիջապես ռեկորդային վաճառք է ունեցել, որի համար նա պարգևատրվել է Victoires de la musique մրցանակով, որը ֆրանսիական «Գրեմմի» է համարվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |