Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է 6 մարտի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած 3 ուղղության թվում է: Aif.ru-ն Skyscanner և Biletix ճամփորդական ծառայությունների հետ միասին ընտրել է ամենահետաքրքիր և բյուջետային ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: «Եվս մեկ մատչելի և վիզա չպահանջող ուղղություն է Հայաստանն իր հայտնի կոնյակով, լավաշով և խորովածով: Գյումրին երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու»,-գրում է պարբերականը: Նշվում է, որ ավիատոմսերի արժեքն այդ ուղղությամբ սկսվում է մոտ 11.000 ռուբլիից (մոտ 90.000 դրամ), իսկ մուտքի արտոնագիր ՌԴ քաղաքացիների համար չի պահանջվում: «Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից: «Գյումրիում հարկավոր է այցելել քաղաքային շուկա, որտեղ համեղ հայկական ուտեստներ են վաճառվում, Ազատության հրապարակը քաղաքապետարանի առջև, որը գեղեցիկ լուսավորված է երեկոյան ժամերին, վերնիսաժը Ռիժկովի բուլվարում, խաչքարերի պուրակը, Թատերական հրապարակը դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի անսովոր հուշարձանով»,-ասել է Ռուսաստանում Skyscanner-ի զարգացման մենեջեր Դմիտրի Խավանսկին: Նշվում է, որ մայիսյան տոներին մի 2 օր ավելացնելու դեպքում Գյումրիից կարելի է հասնել Սևան, որը Կովկասի ամենաբարձրադիր լիճն է: Այնտեղ կարելի է սիգ ճաշակել: Եռյակի 1-ին և 2-րդ տեղում Մինսկն ու Քիշնևն են, իսկ մատչելի ուղղությունների թվում են նաև Քյոլնն ու Վիլնյուսը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար |