ՀՀ-ին առաջարկել են սկսել վաճառել քաղաքացիությունն $50.000-ով 6 մարտի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Golden Visa ծրագիրն իրականացնող Arton Capital ընկերությունն առաջարկել է ՀՀ իշխանություններին են սկսել վաճառել հայկական անձնագրերը՝ սկսած $50.000-ից։ Այս մասին է գրում Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը (OCCRP), նշելով, որ ՀՀ անձնագիրն ամենացածր գինն ունի Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Զեկույցում ասվում է, որ չնայած անձնագրի ցածր գնին, պետությունը կարող էր այս ծառայություններով $138 մլն-ի եկամուտ ունենալ 6 տարում: Առաջարկվում էր իրականացնել 2 ծրագիր՝ ուղղակի վճարում պետությանը $50.000 չափով կամ կառավարության ընտրված հիմնադրամ մինչև $100.000 ներդրման իրականացում՝ որոշակի եկամուտների ակնկալիքով։ Զեկույցում նշվում է, որ չնայած Հայաստանը կանգնած է տնտեսական մի շարք մարտահրավերների առջև, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակումն է, կոռուպցիան և ՀՆԱ ցածր մակարդակը, այնուամենայնիվ այն տարբեր խողովակներով կապվում է համաշխարհային տնտեսությանը և ռազմավարական նշանակություն ունեցող շուկաներին: «ՀՀ-ին հասանելի է ՌԴ-ի և հետխորհրդային երկների 250 միլիոն սպառողով շուկաներին, սրան գումարած 82 մլն-անոց միջինասիական շուկան: Շենգեն գոտու երկրները հնարավոր է՝ ազատականացնեն վիզայի ռեժիմը ՀՀ-ի հետ մերձակա յոթ տարում, այս պարագայում այն կարող է հավակնել Մետաքսե ճանապարհի իր պատմական դերի վերականգնմանը», - նշվում է Arton Capital զեկույցում: Այլ երկրներում Golden Visa ունենալու համար մարդիկ պետք է վճարեն €100,000-ից սկսած, իսկ գերզարգացած երկների քաղաքացի դառնալու համար ծախսերը կարող են մինչև €10 մլն հասնել: Ծրագիրը թույլ է տալիս որևէ երկրի քաղաքացիություն ձեռք բերել գումարի դիմաց: Նման ծառայություն է մատուցվում աշխարհի ավելի քան 20 երկրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |