Գյումրիում խոհարարական դպրոց կհիմնվի. Paul Bocuse-ի փորձը կներդրվի

Գյումրիում խոհարարական դպրոց կհիմնվի. Paul Bocuse-ի փորձը կներդրվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը:

Վարչապետն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք:

Դպրոցում ներդրվելու են Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող և անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---