«Նաիրիտում» հնարավոր կլինի կառավարել հրդեհի ռիսկը. Շվեյցարիան նոր սարքավորում է նվիրել ԱԻՆ-ին

«Նաիրիտում» հնարավոր կլինի կառավարել  հրդեհի ռիսկը. Շվեյցարիան նոր սարքավորում է նվիրել ԱԻՆ-ին

PanARMENIAN.Net - Շվեյցարիան 2 միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք է նվիրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻ նախարարության Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ) վարչության անձնակազմին:

Սարքերը թույլ կտան պարբերաբար ստուգել գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի ջերմությունը ու ջերմային պրոցեսները և նախաձեռնել կանխարգելիչ գործողություններ հրդեհավտանգ իրավիճակներում: Ջերմացուցիչ սարքը որսում է լույսի ինֆրակարմիր ճառագայթը (ջերմությունը):

Սարքի միջոցով մշտադիտարկման վայրից տեղեկությունը իրական ժամանակում համացանցի միջոցով կփոխանցվի ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետները կկատարեն ինֆորմացիայի վերլուծություն և կտան եզրակացություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---