ԶԼՄ. Մխիթարյանին քննադատել են «Արսենալի» խաղի ռիթմին չհարմարվելու համար 6 մարտի 2018 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին քննադատել են «զինագործների» խաղի ռիթմին չհարմարվելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը: 29-ամյա հայ ֆուտբոլիստի նկատմամբ քննադատություններ են հնչել «Բրայթոնի» հետ խաղում «Արսենալի» պարտությունից հետո: Քննադատությունների են արժանացել նաև ակումբի մյուս կիսապաշտպան Մեսութ Օզիլը և պաշտպան Շխոդրան Մուստաֆին: Աղբյուրը նշում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փորձում է վերականգնել թիմի ոգին, «Ամեքսի» հետ խաղում պարտությունից հետո ակումբի ֆուտբոլիստների` միմյանց նկատմամբ ունեցած զայրույթից հետո: Ավելի վաղ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հորդորել էր ակումբի երկրպագուներին ավելի շատ ժամանակ տալ նորեկներ Հենրիխ Մխիթարյանին և Պիեր Էմերիկ Օբամեյանգին՝ ակումբին հարմարվելու համար: Նա կոչ էր արել «զինագործների» երկրպագուներին ավելի համբերատար լինել նրանց նկատմամբ: «Մխիթարյանին ու Օբամեյանգին որոշ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Իրավիճակն արագ է փոխվում սպորտում», - ասել է Վենգերը՝ հավելելով, որ մոտ ապագայում նորեկներն ավելի լավ կդրսևորեն իրենց: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |