Վրուբելի գողացված կտավը կցուցադրվի Ռուսական արվեստի թանգարանում 7 մարտի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կմեկնարկի «Գողացված «Վրուբելի» Վերադարձը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է «Արարատ» թանգարանը, ասվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում: 2017-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: «Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը ստեղծվել է Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ՝ (1891 թ.) շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել են հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էին «Դևը» պոեմին»,-ասվում է գրառման մեջ: Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |