Թուրքերին «ուղտապան» անվանած գերմանացի գործչին պարտադրել են ազատել զբաղեցրած պաշտոնը 9 մարտի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի քաղաքական գործիչ Անդրե Պոգենբերգը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդամի պաշտոնից ազատման դիմում է գրել՝ թուրքերի հասցեին հնչեցրած արատահայտությունների պատճառով: Այս մասին հայտնում է The Local կայքը: 2018 թվականի փետրվարին Պոգենբերգը «ուղտապան» և «քիմիոն վաճառողներ» էր անվանել գերմանաբնակ թուրքերին: Նա միևնույն ժամանակ ասել էր, որ թուրքերը Օսմանյան կայսրության ժառանգներն են, որտեղ 1915-1923 թվականներին իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Գործիչն այսպես արձագանքել էր թուրքական այն խմբերին, որոնք ընդդիմացել էին Գերմանիայի կառավարության կողմից առաջարկված կոալիցիոն համաձայնագրում ներքին գործերի նախարարության վերաբերյալ հայեցակարգին՝ պատճառաբանելով, թե այն վերադարձնում է երկիրը նացիստական ժամանակաշրջան և մասնատում է այն: Այս որակավորումենրի համար Պոգենբերգը լուրջ հանրային ճնշման և քննադատության է արժանացել, ինչն էլ դարձել է նրա հրաժարականի պատճառը: Անդրե Պոգենբերգը 2016-ին եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի առաջատար թեկնածուներից պետական ընտրություններում: Նա նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդամ էր: Photo. dpa Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |