Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից բանաձեւի ընդունումը չի կարող դրականորեն անդրադառնալ բանակցային գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից բանաձեւի ընդունումը չի կարող դրականորեն անդրադառնալ բանակցային գործընթացին: Այդ մասին ասել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Չնայած, որ նախկինում ընդունված բանաձեւերը նույնպես խորհրդատվական բնույթ էին կրում, այնուամենայնիվ` նման փաստաթղթերի ի հայտ գալը որոշ առավելություններ է տալիս մեր ընդդիմախոսներին` տեղեկատվական պատերազմում»,-նշել է նա:



Դիվանագետը դրական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք միաձայն դեմ են քվեարկել Ադրբեջանի կողմից ներկաացված բանաձեւին: «Քանի որ ադրբեջանական կողմը մտադիր է շարունակել տարբեր միջազգային կառույցներում նման որոշումների «խցկման» քաղաքականությունը, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է իրականացնեն քայլեր` նման բանաձեւերի ընդունումը կանխարգելելու համար», - նշել է Մասիս Մայիլյանը, հաղորդում է Karabakh-Open.com-ը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---