Թրամփը հայ դերասանուհու է սիրահետել՝ առաջարկելով ԱՄՆ տեղափոխվել

Թրամփը հայ դերասանուհու է սիրահետել՝ առաջարկելով ԱՄՆ տեղափոխվել

PanARMENIAN.Net - Ամերիկացի հեղինակներ Մայքլ Իսիքոֆը,Դևիդ Քորնը և Մաթեր Ջոնսը «Ռուսական ռուլետկա. ԱՄՆ-ի դեմ Պուտինի հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին պատմությունը» վերնագրով գրքում մի շարք ուշագրավ դրվագներ են բացահատել 2013 թվականին Մոսկվայում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած «Միսս տիեզերք» մրցույթի և դրան հաջորդած երեկույթի վերաբերյալ: Այս մասին գրում է Yahoo News-ը:

Գրքում նկարագրվում է, թե ինչպես է երեկույթի ընթացքում հայազգի 26-ամյա դերասանուհի Էդիտա Շահումյանը գրավել այն ժամանակ դեռևս գործարար Թրամփի ուշադրությունը: Թրամփը մոտեցել է Շահումյանին և, ցույց տալով ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատիին, հարցրել է, թե արդյո՞ք վերջինս դերասանուհու ընկերն է, իսկ Շահումյանը բացասական պատասախան է տվել՝ ասելով, որ Տիմատիի ընկերուհին չէ:

Այդ ժամանակ Թրամփին է մոտեցել նրա հետ լուսանկարվել ցանկացող մի կին. նա այդ պահին բռնել է հայ դերասանուհու ձեռքը՝ չթողնելով նրան հեռանալ: Դրանից հետո Շահումյանը Թրամփի հետ մի քանի սելֆի է արել: «Դուք շատ գեղեցիկ եք, հատակապես Ձեր աչքերը»,- հաճոյախոսություններ է շռայլել Թրամփը Շահումյանին՝ առաջարկելով նրան գնալ իր հետ ԱՄՆ: Շահումյանն էլ հակադարձել է, թե ինքը հայուհի է, և հայուհիները շատ ավանդապաշտ են: «Դուք պետք է հանդիպեք իմ մայրիկի հետ»,- ասել է նա:

Նշվում է, որ հանդիպումից հետո Թրամփն ինչ-որ մեկի միջոցով իր այցեքարտն է փոխանցել դերասանուհուն, սակայն, ըստ գրքի, վերջինս այդպես էլ չի զանգահարել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---