Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը դատապարտել է Սումգայիթյան ջարդերը

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը դատապարտել է Սումգայիթյան ջարդերը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ:

Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել՝ արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ:

«2018-ին լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»,-ասել է պատգամավորը։

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 26-ի երկրորդ կեսից մինչև փետրվարի 29-ը հայկական ջարդերը նորագույն խորհրդային պատմության մեջ ազգային հողի վրա բռնության առաջին զանգվածային պայթյունն էր: Դրանք տևեցին երեք օր և ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ: Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---