Հայոց Էրատո թագուհին՝ հայտնի Total War: Rome 2 խաղի նոր տարբերակում

Հայոց Էրատո թագուհին՝ հայտնի Total War: Rome 2 խաղի նոր տարբերակում

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային տոնի առթիվ հայտնի Total War: Rome 2 խաղի թողարկած նոր՝ Desert Kingdoms տարբերակում ներառված են հին աշխարհի կին առաջնորդները՝ այդ թվում նաև հայկական Էրատո թագուհին: Այս մասին հայտնում է Polygon կայքը:

Խաղի այդ տարբերակում ներառված են նաև Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, հույն թագուհի Տեուտան և այլ կին առաջնորդներ:

Էրատո Հայոց թագուհին եղել է Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան 4-րդ-ի քույրը, ում հետ ժառանգել է հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. 5 թվականին բռնությամբ Հայոց գահին է նստեցնում Արտավազդ 3-րդ-ին։ Հայերն ապստամբում և Պարթևաց արքայի սատարմամբ մ.թ.ա. 2 թվականին Էրատոին և եղբորը վերահաստաում են գահին։

Մ.թ. 1 թվականին Հայաստան ներխուժած հյուսիսային ցեղերի հետ ընդհարման ժամանակ Տիգրան 4-րդ-ը զոհվում է, իսկ Էրատոն հրաժարվում թագավորելուց։ Էրատոյի և Տիգրան 4-րդ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---