Նորվեգիայի ԱԺ խոսնակը հրաժարական է տվել վերանորոգման մեծ ծախսերի պատճառով

Նորվեգիայի ԱԺ խոսնակը հրաժարական է տվել վերանորոգման մեծ ծախսերի պատճառով

PanARMENIAN.Net - Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Ուլեմիկ Տոմեսսենը հրաժարական է տվել, քանի որ վերանորոգման ծախսերը զգալիորեն գերազանցել են նախահաշվարկը: Նոր խոսնակին խորհրդարանում կընտրեն առաջիկա օրերին:

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014-ին: 2015-ին նախագծի արժեքը կազմել է 1,1 մլրդ նորվեգական կրոն՝ մոտ 140 մլն դոլար: 2018-ին այդ գումարը հասել է 2,3 մլրդ կրոնի՝ մոտ 294 մլն դոլարի: Բյուջետային փողերը վճարվել են 116 տարբեր ընկերության, հայտնում է tjournal.ru-ն NRK հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ աուդիտորների, ծախսերն անարդյունավետ են կառավարվել: Խորհրդարանը նաև քննադատում են մեծաթիվ կապալառուների և խորհրդականների ներգրավելու համար՝ մեկ շինարարության գործակալությանը վերակառուցումը վաստահելու փոխարեն:

Մարտի 7-ին խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը անվստահություն է հայտնել Տոմեսսենին, վերջինս ստիպված է եղել հրաժարական տալ: Նա պարզաբանել է, որ ծախսերն աճել են պլանավորման մեջ սխալների պատճառով: Տոմեսենը գլխավորել էր խորհրդարանը 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---