ԶԼՄ-ներ. Բուֆոնը կավարտի կարիերան խաղաշրջանի վերջում

ԶԼՄ-ներ. Բուֆոնը կավարտի կարիերան խաղաշրջանի վերջում

PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր չէ շարունակել կարիերան ընթացիկ խաղաշրջանից հետո: Նա վերջնական որոշում է կայացրել՝ ավարտել կարիերան, գրում է Championat.com-ը Corriere della Sera-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 40-ամյա ֆուտբոլիստը կարող է ևս մեկ խաղաշրջանի մասնակցել, իսկ ինքը Բուֆոնը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական, եթե իրեն հրավիրեն:

2017-ի ավարտին Բուֆոնը հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին Շվեդիայի հետ անցումային խաղի ավարտից հետո: Ընթացիկ խաղաշրջանում դարպասապահը 13 խաղ է անցկացրել A Սերիայում, որտեղ 9 գոլ է բաց թողել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---