Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները 2018-ին ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագիր են ստորագրել: Մարտի 9-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գենելար-փոխգնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը:

Հասանովը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև դրանց ակտիվացումն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով, հայտնում է Haqqin.az-ը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---