Էրդողան. Թուրքիայի ԶՈւ-ն ցանկացած պահի կարող է գրոհել Աֆրինը

Էրդողան. Թուրքիայի ԶՈւ-ն ցանկացած պահի կարող է գրոհել Աֆրինը

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել է A Haber հեռուստաալիքը:

Ըստ Էրդողանի, «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից հետո սիրիական Աֆրինում սպանվել է 3171 գրոհային: «Համանուն Աֆրին քաղաքը շրջափակված է, մենք կարող ենք քաղաք մտնել ցանկացած պահի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---