ԱՄՆ նախկին կոնգրեսականը պատմել է՝ ինչպես է հայ զինվորն իր կյանքը փրկել

ԱՄՆ նախկին կոնգրեսականը պատմել է՝ ինչպես է հայ զինվորն իր կյանքը փրկել

PanARMENIAN.Net - Հայ զինվորը փրկել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Մարկ Քըրքի կյանքը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այս մասին պատմել է ինքը՝ նախկին կոնգրեսականը Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»,- ասել է Քըրքը:

Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ դեռևս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից, Հայաստան ժամանելով այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով:

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի և հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից», - պատմել է նախկին կոնգրեսականը:

Ըստ նրա, հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար է եղել, և անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը՝ առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---