17 մարտի 2008 - 17:49 AMT
Դիմակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գերազանցապես գաղափարական բնույթ է կրում
ԱՄՆ ՀՀՊ-ի տարրերի տեղակայումը Թուրքիայի տարածքում, առաջին հերթին, պետք է մտահոգի Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին...Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, ներկա փուլում դիմակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կրում է գերազանցապես գաղափարական բնույթ: «Այլ բան է, որ այդ համակարգը տեղակայվելու են Հայաստանի սահմանի մոտ: Կասկած չկա, որ ԱՄՆ ՀՀՊ-ի ցանկացած տեղադրում Ռուսաստանի ռազմա-ռազմավարական շահերի շառավիղում անհապաղ կհայտնվի ռուսական հրթիռների նշանառության տակ: Դա ոչ թե ուղղակի բնական է, այլ Ռուսաստանի համար կենսականորեն անհրաժեշտ պատասխան միջոց կլինի: Այ դա արդեն տհաճ է: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիմակայության աշխարհագրության հնարավոր փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության վրա»,-ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ