Վատիկանում Նարեկացու արձանը կբացվի. Կմասնակցեն ՀՀ նախագահը, Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն

Վատիկանում Նարեկացու արձանը կբացվի. Կմասնակցեն ՀՀ նախագահը, Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողությանը: Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» Հ/Ը-ն:

Գրիգոր Նարեկացու արձանը Պապին նվիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արձանի բացման արարողությանը ներկա են լինելու նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արամ Ա Վեհափառ Հայրապետը:

Արարողությունը կայանալու է ապրիլի 5-ին:

Մարտի 10-ին Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Վատիկանի նվիրակ Իվան Սանդուս եպիսկոպոսին, ով Նորին Սրբությանը պաշտոնապես հանձնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրավեր-նամակը՝ արձանի զետեղման արարողությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---