ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---