Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարահանում. Տեսարժան ֆիլմ ստանալու համար թիմը դիմում է crowdfunding-ի

Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարահանում. Տեսարժան ֆիլմ ստանալու համար թիմը դիմում է crowdfunding-ի

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի թիմն այժմ աշխատում է նոր ֆիլմի ստեղծման վրա: «Դրախտի դարպասը» նոր ֆիլմի առանցքը Արցախն է՝ ֆիլմ, որը խոսելու է արվեստի լեզվով մարդկային ճակատագրերի, բարու և չարի հավերժական բախման, ճշմարտության վերարժևորման ու խղճի մասին:

2 տասնյակից ավելի փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերից հետո Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ» և «Վերջին Բնակիչը» խաղարկային ֆիլմերը հասել են մեծ հաջողությունների՝ միջազգային կինոփառատոնների և կինո շուկաների Վենետիկում, Կաննում, Շանհայում, Տորոնտոյում և Լոս Անջելեսում:

«Դրախտի դարպասը» ֆիլմով ևս հաջողությունների հասնելու նպատակով և միջազգային որակին համապատասխան, գեղարվեստական ուժեղ շրջադարձերով և խոսուն ենթատեքստով, տեսարժան ֆիլմ ստանալու համար թիմը դիմում է լայն տարածված մեթոդի՝ crowdfunding-ի՝ ֆիլմի նկարահանումների համար պահանջվող գումարը ամբողջացնելու նպատակով, ասվում է թիմի հաղորդագրության մեջ:

Crowdfunding-ային արշավի մեկնարկը կտրվի մարտի 17-ին և կանցկացվի indiegogo համաֆինանսավորման հարթակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---