17 մարտի 2008 - 18:23 AMT
Իրավիճակի կայունացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները կարող են ցույց տալ աշխարհին Հայաստանի կենսունակությունը
Միանշանակ չի կարելի պատասխանել այն հարցին, թե ինչպես կազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, շատ բան կախված է նրանից, թե որքան արագ Հայաստանի իշխանությունները կկարողանան չեզոքացնել նախընտրական կրքերի հետեւանքները: «Անկասկած, եթե երկրում չկա քաղաքացիական համերաշխություն, եթե զանգվածային անկարգությունների արդյունքում արյուն է հեղվում, ապա չի կարելի խոսել նման պետության միջազգային հեղինակության մասին: Մյուս կողմից, իրավիճակի կայունացմանն ուղղված կառավարության օպերատիվ եւ վճռական գործողությունները կարող են ոչ միայն ցույց տալ աշխարհին պետության կենսունակությունը, այլ նաեւ նպաստել Հայաստանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետեւանքների արագ չեզոքացմանը»,-ասել է Լ.Մելիք-Շահնազարյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ