12 մարտի 2018 - 15:45 AMT
«Հաց բերողին» նվիրված հուշակոթողի մանրակերտը հանրային քննարկման է դրվել

Ճարտարապետների միությունում հանրային քննարկման է ներկայացվել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մանրակերտ-հուշակոթողը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Հուշակոթողը բաց է բոլոր ցանկացողների համար՝ մինչև մարտի 16-ը: Նախագծի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է:

Նախագիծը հանրային քննարկումների փուլից հետո ներկայացվելու է քաղաքապետարանի հաստատմանը: Հուշարձանի տեղադրման վայր է առաջարկվում Մաշտոցի պուրակը: Թարխանյանը հույս է հայտնել, որ մեկ-երկու ամիս հետո կստանան դրական որոշում Երևանի քաղաքապետարանից:

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել էր 2017 թվականի մարտի 16-ին: Նա 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: