Բաքվում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

Բաքվում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ժողովրդական ճակատի 6 ակտիվիստ էր բերման ենթարկվել ընդդիմության մարտի 10-ի հանրահավաքից հետո: Նրանք 15-20 օրվա վարչական կալանքի են դատապարտվել:

Ինչպես հայտնել են Ժողովրդական ճակատից, 15 օրվա կալանքի են դատապարտվել կուսակցության նախագահության անդամներ Ագիլ Մագերամլին, Հաթաինի բաժանմունքի անդամ Թահիր Ագաևը, Բինագադինի բաժանմունքի նախագահի տեղակալ Յալչին Աբդուլլաևը և նույն բաժանմունքի ակտիվիստ Հիքմետ Ալիևը, հայտնում է contact.az-ը:

Հաթաինի բաժանմունքի փոխնախագահ Ֆաիգ Նագիևը և Բինագադինի բաժանմունքի ակտիվիստը 20 օրով են կալանավորվել: Ընդհանուր առմամբ ոստիկանություն է կանչվել կամ բերման է ենթարկվել կուսակցության 80 ակտիվիստ:

Հանրահավաքի նախօրեին ոստիկանություն էին կանչել նաև «Մուսավաթ» կուսակցության 50 ակտիվիսիտ: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին:

Ընդդիմության ներկայացուցիչներն այդ գործողությունները գնահատում են որպես իշխանությունների ճնշում, որը կոչված էր նվազեցնելու հանրահավաքի ակտիվությունը:

Մարտի 10-ին ազատ ընտրությունների պահանջով հանրահավաք էր կազմակերպել նաև «Ապագա Ադրբեջան» կուսակցության ակտիվիստների խումբը, որոնք սատարում են արտերկրում գտնվող երկրի խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևին: Կուսակցության ղեկավար Աղասիֆ Շաքիրօղլուն հայտնել էր, որ ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ, իսկ ակցիայից հետո 14 մարդ ձերբակալվել է: Նրանք մի քանի ժամ հետո ազատ են արձակել:

2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ըստ կարգադրության, արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018-ի ապրիլի 11-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբերի 17-ին: Ըստ 2016-ի սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---