ԱՄՆ ռեստորանային ցանցում սպիտակամորթները սևամորթներից շատ կվճարեն12 մարտի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Նոր Օրլեանում ռեստորանային ցանցի սպիտակամորթ այցելուներին առաջարկել են ճաշի համար ավելի շատ վճարել, քան սևամորթներն են վճարում: Շեֆ խոհարար Տունդե Վեյը, որը Նիգերիայից է ծնունդով, հայտարարել է, որ ազգային խոհանոցի իր Saartj ցանցում սպիտակամորթները 18 դոլար ավելի կվճարեն անկախ հաշվից, ուղղակի ռասայական պատկանելության հատկանիշով: Ավելի վաղ Վեյը մի շարք ճաշկերույթներ էր կազմակերպել սևամորթների համար Blackness in America («Սևն Ամերիկայում») անվանումով: Այդ գործողությանը խոհարարին դրդել էին 2013-ին կատարված հետազոտությունները, որոնց արդյունքների համաձայն միջին եկամուտը սևամորթների շրջանում 54 տոկոսով քիչ է սպիտակամորթ ընտանիքների ցուցանիշից: Saartj ռեստորաններն այդպես են կոչվել Սաարթի Բահարթմանի՝ կոյ կոին ցեղից հարավաֆրիկուհու պատվին, որին XX դարի սկզբին բերել էին Եվրոպա և ցուցադրում էին հրեշների կրկեսում: Աղջիկը մահացավ 26 տարեկանում, երբ հանդիսատեսի հետաքրքրությունը նրա հանդեպ մարեց՝ նա սկսեց չարաշահել ալկոհոլն ու ստիպված էր մարմնավաճառությամբ զբաղվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա |