Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը: «ՌԻՍ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է դերասանի ղեկավարած՝ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը:

82-ամյա Տաբակովին հոսպիտալացրել էին 2017 թվականի նոյեմբերին: Դերասանի մոտ արյան վարակ էր ախտորոշվել: Այն ժամանակ նրան վիրահատել էին:

Տաբակովը նկարահանվել է հայտնի ֆիլմերում՝ «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ'Արտանյանն ու 3 հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---