Զեկույց․ Հայաստանը 2 տարում 6 հատ «Սմերչ» է ներմուծել12 մարտի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016-2017 թվականներին սպառազինության ներմուծման ծավալներով 54-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն՝ երկիրը երկու տարում ներկրել է $124 մլն-ի սպառազինություն: Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը սպառազինության ներկրման ծավալներով զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը. երկու տարում $551 մլն-ի սպառազինություն է ներկրել: Զեկույցի համաձայն, 2017-ին Հայաստանի զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: 2016-2017–ին ՀՀ-ն ներկրել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 200 միավոր Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ: 2017 թվականի դրությամբ, Ադրբեջանը Իսրայելից ներկրել է 4 միավոր OPV-62 ռազմանավ, 40 միավոր Orbiter-1K անօդաչու թռչող սարք (ներառյալ երկրում արտադրվածները), 215 միավոր Spike-NLOS հակատանկային հրթիռ: Չեխիայից Բաքուն ներկրել է 10 միավոր 122-մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայան: Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ՝ 36 միավոր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ՝ 40 միավոր, 9Մ123/ԱՏ-15 հակատանկային հրթիռներ՝ 800 միավոր, 9Պ157-2 Քրիզանտեմա-Ս հակատանկային համալիրներ՝ 24 միավոր: Սլովակիայից Ադրբեջանը ներկրել է 18 միավոր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |