Հայաստանն ԱՊՀ ամենաաղքատ երկրների եռյակում է13 մարտի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016 թվականին երկիրը աղքատության 29,4%-ով երրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանում: Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ երկրների շրջանում աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ղրղզստանում՝ 32,1%: Երկրորդ տեղում Տաջիկստանն է՝ 30,3%-ով: Ադրբեջանն ԱՊՀ տարածաշրջանում աղքատության ամենացածր ցուցանիշն ունեցող չորրորդ երկիրն է. այս երկրում աղքատ է բնակչության ընդամենը 5,9%-ը: Տարածաշրջանում ամենացածր ցուցանիշը Ղազախստանում է՝ 2,6%: Ռուսաստանում աղքատ է բնակչության 13,5%-ը: 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագծով երկրում կանխատեսվում է 4,5% տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2018 թվականին երկրում ՀՆԱ 3% աճ է կանխատեսել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |