«Օսվենցիմի հաշվապահը» մահացել է՝ ոչ մի օր չանցկացնելով բանտում

«Օսվենցիմի հաշվապահը» մահացել է՝ ոչ մի օր չանցկացնելով բանտում

PanARMENIAN.Net - «Օսվենցիմի հաշվապահ» մականունը ստացած Օսկար Գրյոնինգը, որը 2015-ի հուլիսին դատապարտվել էր Լյունեբուրգի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման առնվազն 300.000 մարդու սպանությանը նպաստելու համար, մահացել է հիվանդանոցում, այդպես էլ ոչ մի օր չանցկացնելով բանտում: Նրա մահվան մասին մարտի 12-ին հայտնել է Ներքին Սաքսոնիայի արդարադատության նախարարությունը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային դատական պալատը, ԳԴՀ Սահմանադրական դատարանը և Լյունեբուրգի գլխավոր դատախազը մերժել էին Գրոյնինգի ներման դիմումն ու դատավճռի հետաձգման խնդրանքը: 96-ամյա Գրյոնինգը մտադիր էր դիմել Ներքին Սաքսոնիայի արդարադատության նախարարին, ինչը իրական բանտարկությունը պայմանականով փոխարինելու վերջին հնարավորություններ էր, գրում է Deutsche Welle-ն:

Գրյոնինգի գործը մեծ արձագանք ստացավ, քանի որ առաջին անգամ սպանությունների հանցակից էր ճանաչվել համակենտրոնացման ճամբարի աշխատակիցը, որն անձամբ սպանություններին չէր մասնակցել:

1942 սեպտեմբերից մինչև 1944-ի հոկտեմբեր էսէսական Գրյոնինգը տնօրինում էր Օսվենցիմի բանտարկյալների փողերն ու արժեքավոր իրերը: Նա հաշվում էր նրանց ուղեբեռում հայտնաբերված գումարները, դասակարգում էր և ուղարկում Բեռլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---