18 մարտի 2008 - 12:27 AMT
Իրան-Հայաստան գազատարը շահագործման կհանձնվի 2008 թվականի նոյեմբերին
Իրան-Հայաստան գազատարի կառուցումը կավարտվի ընթացիկ տարվա վերջում: 204,51 կմ երկարությամբ գազատարը շահագործման է հանձնվելու 2008 թվականի նոյեմբերին: Այդ մասին հաղորդում է «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ընկերության մամլո ծառայությունը: Գազատարի կառուցումը թույլ կտա ընդարձակել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան եւ Հայաստան երկրորդ տեղնոլոգիական մուտք ստեղծել: Այսօրվա դրությամբ, ավարտվել է գազատարի 74,8 կմ-ի մոնտաժը: Իրանը 2009 թվականից Հայաստանին տարեկան 1,1 մլրդ. խորանարդ մետր գազ է մատակարարելու, իսկ 2019 թվականից` մինչեւ 2,3 մլրդ խորանարդ մետր: Հայաստանը Իրանից տեխնիկապես կարող է դեռեւս 450 մլն. խորանարդ մետր գազ ստանալ, հաղորդում է EnergyLand.info-ն: