Թուրքիան և ԱՄՆ-ն կվերահսկեն քրդերի հեռանալը սիրիական Մանբիջից

Թուրքիան և ԱՄՆ-ն կվերահսկեն քրդերի հեռանալը սիրիական Մանբիջից

PanARMENIAN.Net - Թուրքիան և ԱՄՆ-ն կապահովեն սիրիական Մանբիջ քաղաքի անվտանգությունը, երբ քաղաքից հեռանան քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Երբ քրդերը դուրս գալու լինեն Մանբիջից, այնտեղ արդեն կլինեն ԱՄՆ և Թուրքիայի զորքերը: Մենք կվերահսկենք նրանց հեռանալը քաղաքից»,-հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Նշվում էր, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---