ANCA-ն ողջունում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձեւի առումով18 մարտի 2008 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է Վաշինգթոնի դիրքորոշումը, որը դեմ է քվեարկել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հավանությանը ներկայացված Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին, որը ապակառուցողական ազդեցություն է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորումը ցանկանալու փոխարեն, Բաքուն քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են բանակցությունների անկմանը, ինչին ծառայում են նաեւ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները: «Այդ մասին են վկայում Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումները: Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ նաեւ աճում է Ալիեւի կառավարության կոռումպացված եւ հակաժողովրդավարական կառավարության նկատմամբ դժգոհությունը»,- ընդգծել է Համբարյանը:Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 62-րդ նստաշրջանին 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել փաստաթղթին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |