10 նոր համակարգիչ՝ Ամասիայի միջնակարգ դպրոցին14 մարտի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Ամասիա գյուղը հայտնի է իր խստաշունչ և տևական ձմեռներով: Առատ տեղումների և հաճախակի արձանագրվող ձնաբքի պատճառով, արևմուտքից Թուրքիային, իսկ հյուսիսից Վրաստանին սահամանկից բնակավայրն ամիսներ շարունակ «մեկուսանում է» աշխարհից: Այդ ժամանակահատվածում անօգուտ են դառնում նաև բնակիչների՝ գյուղական առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու փորձերը: Գյուղի դպրոցում սովորում է 180 աշակերտ: Բացահայտող, խելացի, վերլուծող սերունդ կրթելու համար, մանկավարժները ներդնում են անհրաժեշտ ջանքեր: Գյուղական գրադարանից օգտվելը կամ Գյումրի մեկնելը, փակ ճանապարհների պատճառով, ոչ միշտ է հնարավոր լինում: Աշակերտների համար աշխարհի հետ հաղորդակցվելու և զարգացումներից չկտրվելու արդարացված միջոցը մնում է համակարգչային հաղորդակցությունը: Դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է 10 նոր համակարգչով: Ամասիայի միջնակարգ դպրոցը 10 նոր համակարգիչ է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ: Առարկան նոր հնարավորություններով ուսումնասիրող աշակերտներն սկսել են մեծ հետաքրքրություն դրսևորել: Դասավանդող ուսուցչի՝ Անուշ Աղայանի գնահատմամբ, դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել և շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ: «Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարևորում է կրթությունը»,- ասել է դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |