Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում14 մարտի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները: Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցում է 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 միավոր այլ տեխնիկա: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |