ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեն մտադիր է սկսել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման ընթացակարգը

PanARMENIAN.Net - Oրերս ՌԴ Պետդումայում լսումներ են անցել Կովկասի ինքնավար պետությունների ճանաչման խնդրի շուրջ, ինչի արդյունքում առաջարկվել է տվյալ հարցում ռուսական քաղաքականության զարգացման երեք հիմնական ուղղություն: Դիրքորոշումներից երկուսը միանշանակ բնույթ ունեն. կամ ճանաչել անկախությունը, կամ էլ չճանաչել: Երրորդը, որին ներկա պահին հանգում է քաղաքական գործիչների մեծամասնությունը, կայանում է Աբխազիային եւ Հարավային Օսիային «հետաձգելի կարգավիճակի» տրամադրում, ինչը, ըստ էության, չճանաչված հանրապետությունների հետ համագործակցության ընդարձակման բավական մեծ հնավարություններ է տալիս, պահպանելով հիմքը հարցի խաղաղ կարգավորման համար:



Աբխազիան հարցի նման ձեւակերպումը չի հավանում, այն դեպքում երբ Հարավային Օսիայի ղեկավարությունը օբյեկտիվ գնահատական է տվել այդ որոշմանը: ԱՊՀ երկրների հարցով ՌԴ Պետդումայի կոմիտեն նախաձեռնում է հարցի կարգավորման առաջին տարբերակին ուղված գործընթացները` Աբխազիայի եւ Հարավային Օսիային ճանաչում:



Ընդհանուր առմամբ, դա պայմանավորված է պատճառների մի ամբողջ շարքով: Առաջին հերթին, Կոսովոն: Տարածաշրջանի ճանաչումը բացել է Պանդորայի արկղը, եւ այժմ անհրաժեշտ է Ռուսաստանի համապատասան ռեակցիան: Ինչի մասին ՌԴ ԱԳՆ-ն մինչ այդ էլ նախազգուշացնում էր: Երկրորդ հերթին, Վրաստանի ձգտումը ՆԱՏՕ բավական անհաջող ռազմա-քաղաքական իրավիճակ է ստեղծում Ռուսաստանի հարավում: Եւ ռուսական գործողությունները, անկասկած, պետք է կանխիչ բնույթ կրեն:



Եւ ամենակարեւորը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչության 90 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են: Բավական է հիշել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, որում ուղղակի ասվում է, որ ՌԴ քաղաքացիներին ապահովված է պետության պաշտպանությունը: Եւ ոչ մի նշանակություն չունի` որտեղ են ապրում այդ մարդիկ: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում ռուսական ներկայացուցչությունների բացումը, փոխգործակցության ընդարձակումը տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական բնագավառներում թույլ կտա ոչ թե խոսքով, այլ գործող իրականացնել չճանաչված հանրապետությունների երազանքը` անկախութունը: Ընդ որում, այդ ամենն իրականացվելու է խաղաղ ճանապարհով, առանց հեղափոխությունների եւ անկարգությունների, գրում է ԻնԱՊրո-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---