ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է երկխոսությունը Հվ. և Հս. Կորեաների միջև

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է երկխոսությունը Հվ. և Հս. Կորեաների միջև

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է երկխոսությունը Հարվային և Հյուսիսային Կորեաների միջև։ Այս մասին գրառում է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում:

«Հույս ունենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև, կհանգեցնեն Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ուղիղ երկխոսության համար»,- նշվում է պաշտոնական գրառման մեջ:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել էր այցելել Փհենյան: Իսկ մարտին Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, թե «մեկնարկում է հայրենիքի միավորման նոր պատմությունը» և հանդես եկել երկրների միջև հարաբերությունների մեղմացման օգտին:

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների որոշակի մեղմացում նկատվեց ձմեռային Օլիմպիադայից առաջ, որին առաջին անգամ մի քանի հյուսիսկորեացի մարզիկ մասնակցեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---