ԵՄ-ն բարձրացնում է շենգենյան վիզայի վճարը €80-ի. ՀՀ-ի վրա չի անդրադառնա![]() 14 մարտի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկում է Շենգեն գոտու վիզայի վճարները ներկայիս €60-ի փոխարեն հասցնել €80-ի: Այս մասին հայտնում է ԵՄ ներքին, միգրացիոն և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնա մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Այս երկրների քաղաքացիները նախկինի պես շենգենյան վիզայի համար կվճարեն €35: «Այս չափը հաստատվել է ԵՄ-ի և մի շարք երրորդ երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղված համաձայնագրերով»,- հայտնել են Եվրահանձնաժողովից: Նշվում է, որ շենգենյան վիզայի թանկացումն անհրաժեշտ է անվտանգության ուժեղացման և վիզայի տրամադրման համակարգի բարեփոխման համար: Եվրահանձնաժողովը մշակվում է ԵՄ վիզային կանոնների բարեփոխումներ, որոնք պետք է հեշտացնեն շենգենյան տարածք մուտքն օրինական ճանապարհորդողների համար: Նախատեսվում է վիզա ստանալու հայտադիմումը ներկայացնելու ամբողջ գործընթացը դարձնել էլեկտրոնային: ![]() ![]() «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |