Մարտի 18-19-ին Երևանում ջերմաստիաճանը կհասնի +22-ի

Մարտի 18-19-ին  Երևանում  ջերմաստիաճանը կհասնի +22-ի

PanARMENIAN.Net - Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արդյունքում ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20-ից +25-ի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +20-ից +22-ի, Տավուշում՝ +17-ից +20 աստիճանի», - գրել է Գագիկ Սուրենյանը:

Հայհիդրոմետկենտրոնի հաղորդմամբ, մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---