Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսում ընդունել են Արցախի նախագահին

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսում ընդունել են Արցախի նախագահին

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-ԱՄՆ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

ԱՀ նախագահն ասել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական կապերը և դրանք համարում է մեծ հարստություն:

«ԱՄՆ-ը մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին»,- ասել է նախագահը:

Կոնգրեսում կազմակերպվել է նաև ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---