Հայաստանի նորընտիր նախագահի երդման արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին18 մարտի 2008 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կայանալու է Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ապրիլի 9-ին` ժամը 14:00-ին: Երդման արարողությունը կայանալու է հայկական խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ, որը գումարվելու է ՀՀ նոր նախագահի պաշտոնին անցնելու կապակցությամբ: Նման որոշումն ընդունվել է երեքշաբթի` Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ:Հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը բացատրել է, որ հատուկ նիստի անցկացման պատճառով այդ օրը նշանակված հերթական նիստը կհետաձգվի, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ապրիլի 9-ին սպառվում են Ռոբերտ Քոչարյանի նախագահական լիազորությունները եւ պաշտոնին է անցնում Սերժ Սարգսյանը, ով հաղթանակ է տարել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում: Ընտրությունների արդյունքում, Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,82 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |