ՀՀ-ն 8 սանդղակով նահանջել է երջանկության վարկանիշում

ՀՀ-ն 8 սանդղակով նահանջել է երջանկության վարկանիշում

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանը նահանջել է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում՝ զբաղեցնելով 129-րդ հորիզոնականը 2017 թվականի 121-րդ հորիզոնականի փոխարեն: ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանց» (SDSN) կազմակերպության հրապարակած զեկույցում այս տարի գնահատվել է աշխարհի 156 երկիր:

Հարևան Ադրբեջանն ավելի երջանիկ երկիր է, քան Հայաստանը. երկիրը վարկանիշում 87-րդ հորիզոնականում է: Վրաստանն ընդամենը մեկ սանդղակով է բարձր ՀՀ-ից. այն 128-րդն է: Իրանը 106-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 74-րդ:

Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: Զեկույցում նշվում է, որ այս երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով:

Ամենադժբախտ երկների հնգյակը գլխավորում է Բուրունդին, որին հաջորդում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան և Եմենը:

Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---