Versace-ն հրաժարվել է բնական մորթուց հագուստի նոր հավաքածուներում

Versace-ն հրաժարվել է բնական մորթուց հագուստի նոր հավաքածուներում

PanARMENIAN.Net - Իտալական հանրահայտ Versace նորաձևության տունն այլևս բնական մորթի չի օգտագործի հագուստի արտադրության մեջ: Այդ որոշման մասին հայտարարել է նորաձևության տան ղեկավար Դոնատելա Վերսաչեն «1843» ամսագրին տված հարցազրույցում:

«Մորթի՞: Ես դրան վերջ եմ տվել: Չեմ ուզում սպանել կենդանիներին հանուն նորաձևության: Դա սխալ է», - ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

Ինչպե գրում է հոդվածի հեղինակը, նյութի պատրաստման պահին նորաձևության տան կայքում դեռ կար բնական մորթուց պատրաստված հագուստի գովազդ:

2017-ի դեկտեմբերին բնական մորթուց հրաժարվելու մասին հայտարարեց ամերիկյան Michael Kors ընկերությունը, որի որոշումը կվերաբերի նաև բրիտանական Jimmy Choo-ին, որին գնել է Michael Kors-ը ավելի քան 1,1 մլրդ դոլարով: Որոշումը կայացվել է Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA (People for the Ethical Treatment of Animals) կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: 2017-ի հոկտեմբերին բնական մորթուց հրաժարվեց իտալական Gucci-ին:

Versace նորաձևության տունը հիմնվել է 1978-ին իտալացի մոդելյեր և դիզայներ Ջաննի Վերսաչեի կողմից, որը 1997-ին սպանվեց սեփական տան շեմին սերիական մարդասպանի ձեռքով: Նրա գործը շարունակեց կրտսեր քույրը՝ Դոնատելա Վերսաչեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---