Գատուզո. Մխիթարյանը լավ տեխնիկա ունի և արագաշարժ է

Գատուզո. Մխիթարյանը լավ տեխնիկա ունի և արագաշարժ է

PanARMENIAN.Net - «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ գովելով նրան տեխնիկայի և արագաշարժ լինելու համար: Այդ մասին նա հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» հետ հանդիպմանն ընդառաջ:

«Մխիթարյանը կատարելագործվել է որպես ֆուտբոլիստ Անգլիա տեղափոխվելուց հետո: Նա լավ պատրաստված է ոչ միայն տեխնիկապես, այլ նաև ավելի արագաշարժ է դարձել»,-ասել է Գատուզոն, գրում է CalcioMercato.com-ը:

«Արսենալ»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Լոնդոնում:

«Միլանի» հետ առաջին հանդիպման ժամանակ «Արսենալը» հաղթել է 2:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Դա հայ կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալի» կազմում:

Photo. Marco Luzzani/Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---