Պուտինն ասում է՝ 2019-ին ՌԴ-ն դեպի Մարս առաքելություն կուղարկի15 մարտի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2019-ին առաքելություն կուղարկի դեպի Մարս, իսկ Լուսնի նոր հետազոտման շրջանակում ռուս մասնագետները կաշխատեն վայրէջքներ իրականացնել բևեռներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք հիմա այնտեղ անօդաչու, իսկ հետո նաև տիեզերագնցների կողմից կառավարվող գործարկումներ կիրականացնենք՝ հետազոտելու համար հեռավոր տիեզերքը, իրականացնելու Լուսնի ծրագիրն ու հետո Մարսի հետազոտումը: Առաջինը՝ դա շատ շուտով կլինի՝ 2019-ին մենք մտադիր ենք առաքելություն ուղարկել Մարսի ուղղությամբ»,-ասել է Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում, որը հրապարակվել է նրա գործընկեր Դմիտրի Կիսելյովի սոցէջերում, գրում է Interfax.ru-ն: Նա նշել է նաև, որ դա Լուսնի հետազոտման նոր շարունակություն է, որը տարբերվում է այն ծրագրերից, որոնք իրականացվում էին Խորհրդային Միությունում: «Մեր մասնագետներն աշխատելու են վայրէջքներ իրականացնել բևեռներում, քանի որ հիմքեր կան կարծելու, որ այնտեղ կարող է ջուր լինել: Այնտեղ զբաղվելու շատ բան կա, այնտեղից կարող են սկսվել այլ մոլորակների, հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունները»,-ասել է Պուտինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |