Դա Վինչիի, Միքելանջելոյի և Տիցիանի կտավները կցուցադրվեն Վրաստանում![]() 15 մարտի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Իտալացի գեղանկարիչներ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Վիչելիո Տիցիանի կտավները 2018-ին կցուցադրվեն Վրաստանում Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Բարտոլին նախագծի շնորհանդեսի ժամանակ: Ըստ դեսպանի, մայիսից սեպտեմբեր ներառյալ Check in Georgia-ի շրջանակում 3 ցուցահանդես է նախատեսված, այդ թվում՝ Վերածննդի գծանկարի, հռոմեական բարոկկոյի, ինչպես նաև Դա Վինչիի, Միքելանջելոյի, Բոտիչելլիի և Ռաֆայելի կտավների ցուցադրությունը, գրում է Sputnik Վրաստանը: Վրաստանի բնակիչներն ու հյուրերրը կկարողանան տեսնել նաև Տիցիանի «Տիրամայրը մանկան հետ» կտավի օրիգինալը: Վրաստանի կառավարության նախաձեռնած Check in Georgia ծավալուն ծրագիրը կոչված է նպաստելու Վրաստանի հանրահռչակմանը և երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Նախագիծն իրականացվում է արդեն 3 տարի: 2018-ին Check in Georgia-ի բյուջեն կկազմի 20 մլն լարի՝ մոտ 8,5 մլն դոլար: Ծրագիրը ներառում է մոտ 300 փառատոն, երաժշտական և զվարճալի միջոցառումներ ամբողջ երկրի տարածքում: Ակնկալվում են նաև համաշխարհային աստղերի համերգներ: ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |