Վարդան Օսկանյանն երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության համար: Տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մասին խոսելիս կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ նշեցին, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը հնարավորին արագ կարգավորելու նպատակով: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մարտի սկզբին ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը եւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, Կոսովոյի անկախության հռչակումից հետո ստեղծված իրադրությունը, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---