Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային դադարեցնել մարտական գործողությունները Սիրիայում![]() 16 մարտի 2018 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորներն անհրաժեշտ են համարում, որ հրադադար հաստատվի Սիրիայի ամբողջ տարածքում: Այդ մասին ասվում է բանաձևում, որն ընդունվել է Ստրասբուրգում՝ խորհրդարանի ընդլայնված նիստում: Բանաձևը կոչ է անում Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից և սկսել կառուցողական դեր կատարել սիրիական հակամարտությունում, ինչը կբխի նաև Թուրքիայի ազգային շահերից: «Եվրախորհրդարանը պահանջում է, որ Սիրիայում ամբողջությամբ պահպանվեն հումանիտար իրավունքի նորմերը՝ ներառյալ քաղաքացիական անձանց: Բանաձևը կոչ է անում դադարեցնել կրակը Սիրիայի ամբողջ տարածքում, ներառյալ Աֆրինը»,-ասվում է փաստաթղթի տեքստում, գրում է ՏԱՍՍ-ը: Եվրախորհրդարանը կրկին անգամ «վճռականորեն դատապարտում է դաժանության բոլոր դրսևորումները Սիրիայում, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումները, որոնք գրանցվել են հակամարտության ընթացքում: Այդ թվում Ասադի կառավարության գործողությունները դաշնակից ՌԴ-ի և Իրանի աջակցությամբ, ինչպես նաև ՄԱԿ ցուցակում ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների գործողությունները»,-ասվում է բանաձևում: Եվրախորհդարանն իր մտահոգությունն է հայտնել «Սիրիայի շրջաններում, հատկապես Արևելյան Գուտայում, Աֆրինում և Իդլիբում իրավիճակի սրացման կապակցությամբ»: Նշվում է, որ Աֆրինում սրացման վտանգ կա, քանի որ այն կարող է հանգեցնել առճակատման մի կողմից թուրքական ուժերի և Ասադի կամ ռուսական զորքերի միջև, մյուս կողմից՝ ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածության: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Նշվում էր, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |